ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Օրակարգը՝ հեչ, վարչապետի խոսքը՝ մեջ

Օրակարգը՝ հեչ,  վարչապետի խոսքը՝ մեջ
11.11.2016 | 01:02

Առաջին անգամ գործադիրը ինքն իրեն «սրբագրեց», և կառավարության երեկվա նիստից առաջ մեկ տասնյակից ավելի օրակարգային հարցեր միանգամից հանվեցին վարչապետի որոշմամբ։ Այս կտրուկ քայլին գործադիրի ղեկավարը երևի թե գնաց նախարարներին դաս տալու համար։

«Նախարարություններից ու գերատեսչություններից մինչև վերջ չեն ստացվել առաջարկություններ, թե որ հարցերը, գործառույթներն ու որոշումներն են կատարվելու և որոշվելու իրենց մակարդակում, որպեսզի կառավարություն չգան»,- ընդգծեց վարչապետը։ Եվ քանի որ նախարարություններն ու գերատեսչությունները դանդաղում են այդ գործընթացում, Կարեն Կարապետյանը վերջիններիս փոխարեն որոշեց, թե որ հարցերն են տեխնիկական բնույթի և հասարակության համար հետաքրքրություն չներկայացնող։ Գուցե այս քայլով նա նաև ցանկանում է հասկացնել, որ իր խոսքը ժամանակին չկատարելու դեպքում կարող են «խաղից դուրս բերվել» նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ